Չինացին մեքենա գնելիս վճարել է 4 տոննա մետաղադրամներով
Չինացին նոր մեքենայի համար վճարել է մեկ յուաններով, որոնք ընդհանուր առմամբ կշռել են 4 տոննա։ Դրանք ավտոսրահ են տարվել բեռնատարով։
Գան ազգանունով տղամարդը մեքենայի համար վճարել է 680 հազար յուան (107 հազ. դոլար)։ Այդ գումարից 20 հազարը, այդուհանդերձ, նա տվել է թղթադրամներով։
Ինչպես գրում է «Shanghaiist»–ը, ավտոսրահի 10 աշխատակիցներից մեկ ժամ է պահանջվել մետաղադրամները մեքենայից իջեցնելու համար։ «Ուղեբեռի» բարձրությունը կազմել է 4 մետր։
Գնորդը բացատրել է, որ աշխատում է բենզալցակայանում, որտեղ հաճախ վառելիք են լիցքավորում ավտոբուսի վարորդները։ Նրանք վճարում են մանրադրամով, որոնք էլ չինացին կուտակել է մեքենա գնելու նպատակով։ Նա նշել է, որ շրջակայքում այդքան էլ շատ բանկեր չկան, ինչի համար էլ որոշել է այդ ամբողջը պահել իր տանը։
Թե որքան տարի է չինացուց պահանջվել այդքան գումար հավաքելու համար, չի նշվում։

7or.am