Գյուղնախարար. «Մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու»
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին։ Նա նշել է, որ բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը:
Իսկ, ընդհանուր առմամբ, Ս. Կարապետյանը դրական է գնահատել գյուղատնտեսական տարին: Նա ընդգծել է, որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի և բանջարեղենի բերքը:
Բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն:

7or.am