Աշխարհ

04.06.2015 21:00


Ամերիկացին ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել՝ մատանին թաքցնելով սենդվիչի տուփում (տեսանյութ)

Ամերիկացին ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել՝ մատանին թաքցնելով սենդվիչի տուփում (տեսանյութ)

Իր ընկերուհուն ամուսնության անսովոր առաջարկ է արել Լոս–Անջելեսի բնակիչ Մայքլ Ջոզեֆը։ Նա խնդրել է աղջկան դառնալ իր կինը՝ մատանին թաքցնելով «Մաքդոնալդսի» սենդվիչի տուփում։

Երիտասարդը նախապես պայմանավորվել էր «Մաքդոնալդսի» աշխատակիցների հետ, իսկ կյանքի կարևոր այդ դրվագը նկարահանել տեսախցիկով։

Սակայն, չնայած նրա ջանքերին, ընկերուհին՝ Էննը, մերժել է նրան։ Տեսնելով մատանին՝ աղջիկը սկսել է նյարդային ծիծաղել՝ ասելով. «Դու չէի՞ր կարող դա անել»։

«Ես չեմ կարող քեզ հետ ամուսնանալ»,–«Time»–ի փոխանցմամբ՝ ասել է Էննը։

«YouTube»–ում տեղադրված տեսանյութի իր մեկնաբանությունում Ջոզեֆը գրել է, որ նման ինքնատիպ առաջարկ անելու մտահղացումն իրեն հենց ընկերուհին է հուշել. 2 տարի առաջ նրանք ծանոթացել են նույն «Մաքդոնալդսում»։ Եվ աղջիկը մշտապես կատակում էր, որ տաս տարի հետո Ջոզեֆն իրեն ամուսնության առաջարկ կանի՝ պահելով մատանին սենդվիչի տուփում։

«Ես մտածում էի՝ նրան դուր կգա անակնկալը»,–ասել է Ջոզեֆը։

Ընկերուհու մերժումն այնքան էլ չի տխրեցրել նրան. նա համաձայնել է սպասել այնքան, մինչև Էննը լրջանա ամուսնության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը