Լրահոս

04.06.2015 15:16


«Արարատ» ռեստորանի վաճառքի ժամանակացույցը փոխվել է

«Արարատ» ռեստորանի վաճառքի ժամանակացույցը փոխվել է

ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով պետք է կանոնակարգվեր «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կառավարական N 2 մասնաշենքում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու գործընթացը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նկատի առնելով, որ բաց են թողնվել որոշմամբ սահմանված ժամկետները, և փոխվել է անշարժ գույքի հասցեն՝ Կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում:

Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը նշել է, որ գնորդը 7մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամից վճարել է 4մլն–ն։

–Մնացած 3մլն–ն պետք է վճարվեր մարտ ամսին։ Այդ ժամկետը երկարացնում ենք մինչև հուլիսի 1–ը,-Կառավարության այսօրվա նիստում ասել է Ա.Սահակյանը։

Ինչ վերաբերում է կառավարական նոր մասնաշենքին, ապա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այն շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին:՛

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը