Լրահոս

04.06.2015 15:03


Արտոնություններ առաջին գծի զինծառայողների համար

Արտոնություններ առաջին գծի զինծառայողների համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը:

Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ գործադիրը սահմանել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների փոխհատուցման համար ամեն ամիս կնախատեսվեն որոշակի ֆինանսական միջոցներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը