Լրահոս

04.06.2015 14:28


Վերելակի դռների արանքում մնացած 5 տարեկան երեխան մահացել է

Վերելակի դռների արանքում մնացած 5 տարեկան երեխան մահացել է

Ինչպես հայտնել էր ՏԿԱԻՆ–ը, այսօր՝ ժամը 11.28-ին, ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում:

Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս էին բերել վերելակից. վերելակում էին գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ն և դայակը՝ Ն. Զ.-ն:

Լ. Բ.-ն հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր:

Որոշ ժամանակ անց երեխան մահացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը