Գալուստ Սահակյան. «Այն, որ թանկացում լինելու է, լինելու է»
ՀՀ ԱԺ նախագահ ԳալուստՍահակյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է, որ, ամենայն հավանականությամբ, հունիսի 12–ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներ կլինեն։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի և ՀՀԿ-ականների հանդիպմանը, նա նշել է.
Գալուստ Սահակյան. «Այն, որ թանկացում լինելու է, լինելու է»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է, որ, ամենայն հավանականությամբ, հունիսի 12–ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներ կլինեն։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի և ՀՀԿ-ականների հանդիպմանը, նա նշել է.
–Բիբինը որևէ բան չէր կարող ասել, որովհետև խնդիրը հանդիպման նա չէր, թե Բիբինը ինչ պիտի ասեր: Խոսքը հետևյալում էր, որ պիտի ստանայինք համապատասխան լիազոր մարմիններից այն տեղեկատվությունը, որ իրենք ունեն, որը հնարավորություն կտար պատգամավորներին այդ չորս հազարանոց հայտը հնարավորինս ուսումնասիրելու առումով, և նաև այն առումով, որ կոնկրետ խմբակցությունը կարողանա իր դիրքորոշումն ավելի իրեղեն ներկայացնի:
Գալուստ Սահակյանը նաև հաստատել է, որ էլէներգիան թանկանալու է։
–Այն, որ թանկացում լինելու է, լինելու է: Խնդիրը հետևյալում է, թե դա ինչքանով է, անկախ նրանից, թե ինչպես կխփի մեր սովորական գրպանին, և, ընդհանրապես, ինչպիսի համոզմունք կդրսևորվի: Այսինքն, այստեղ կա հավատի խնդիր, որովհետև մեզանում կա, երբ որևէ խնդիր է առաջանում, ուղղվածությունը գնում է՝ թալանեցին տարան խեղճ ժողովրդի հաշվին, և այլն,–նշել է Գ. Սահակյանը:
7or.am