Զոհված զինվորների ծնողներին միացած քաղաքացիներին բերման են ենթարկել (տեսանյութ)
Այսօր՝ ժամը 11։45-ի սահմաններում, նախագահահական նստավայրի մոտից ոստիկաններն Արաբկիրի բաժին են բերման ենթարկել ինժեներ Վարդգես Գասպարիին և գեղանկարիչ Արա Պետրոսյանին։ Այս մասին հայտնում է «epress.am»–ը։
Վերջիններս բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի հետ պահանջում էին թույլ տալ անցնել նախագահականի մայթով, մինչդեռ ոստիկանները փակել էին ճանապարհը։
Սևազգեստ մայրերը նշում էին, որ իրենք պաստառներ չունեն, ցանկանում են մայթով առաջ շարժվել, և ոստիկաններն իրավունք չունեն արգելափակել իրենց ճանապարհը։ Գասպարին և Պետրոսյանը ծնողների հետ բացատրություն էին պահանջում՝ ինչու են ոստիկաններն արգելում անգամ անցնել նախագահական նստվայրի մոտով։
Մարդիկ մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, սակայն վերջիններս ամեն անգամ հետ են շպրտել նրանց։ Վարդգես Գասպարին մի քանի անգամ պահանջել է ձեռքերով իրենց չդիպչել, հայտարարել է, որ ոստիկանները նման կերպ են վարվում միայն իրենց հետ, և որ անզոր են, եթե գործը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին։
Երկար վիճաբանությունից հետո սևազգեստ մայրերը դուրս են եկել փողոց և երթևեկելի մասով շրջանցել ոստիկաններին։

Մանրամասները՝ «epress.am»–ում։