ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 3-ին՝ ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվար» կոչվող այգում ակորդեոնով խփել են գլխին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում վիճաբանության ժամանակ 1964 թ. ծնված Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ակորդեոնով հարվածել են գլխին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 3-ին՝ ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվար» կոչվող այգում ակորդեոնով խփել են գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում վիճաբանության ժամանակ 1964 թ. ծնված Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: