Տնտեսական

04.06.2015 12:44


«Նաիրիտի» աշխատակիցները փակել են Կառավարությանը հարակից փողոցը

«Նաիրիտի» աշխատակիցները փակել են Կառավարությանը հարակից փողոցը

Քիչ առաջ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիներն ապարդյուն սպասելով վարչապետի հետ հանդիպմանը՝ փակել են Տիգրան Մեծ փողոցը։ Նրանց է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պահանջելով ազատել երթևեկելի հատվածը։

Կարճ ժամանակ անց նաիրիտցիները տեղի են տվել և բացել ճանապարհը։ Օսիպյանը նաև ասել է, որ վարչապետը խոստացել է աշխատավարձի պարտքի մարման ժամանակացույցի վերաբերյալ որևէ բան հայտնել ցուցարարներին երկուշաբթի կամ երեքշաբթի։ Նաիրիտցիներն էլ հայտարարել են՝ նույն վայրում կլինեն երեքշաբթի՝ ժամը 13.00–ին, և եթե Հովիկ Աբրահամյանի պատասխանը գոհացնող չլինի, անժամկետ նստացույց կսկսեն Կառավարության մոտ։

Հիշեցնենք՝ «Նաիրիտ» գործարանի՝ փետրվարին կրճատված աշխատակիցները պահանջում են վճարել շուրջ երկու տարվա հասնող աշխատավարձի պարտքը, և հայտարարել են, որ չեն դադարեցնելու բողոքի գործողությունները, քանի դեռ չեն հասել խնդրի արդարացի լուծմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը