ԱՄՆ ՄԶԳ–ն Հայաստանին լրացուցիչ դրամաշնորհ է հատկացրել
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ստացված համաձայնագրի փոփոխության նախագծին։ Համաձայն դրա՝ լրացուցիչ 6 մլն 683 հազար դոլարի ֆինանսական հատկացում կտրվի Հայաստանին։
Այդպիսով, հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 51 մլն 41 հազար 565 դոլար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայնտել է, որ այդ դրամաշնորհով կմշակվեն քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծը, դրան առնչվող ընթացակարգերը, փոփոխություններ կարվեն բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում, որով Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի համար ջրօգտագործման վճարը կսահմանվի ծավալի 100%-ի չափով:

7or.am