Տնտեսական

04.06.2015 12:31


Բնապահպան. «Հայաստանն այսօր կանգնած է անապատացման առաջ»

Բնապահպան. «Հայաստանն այսօր կանգնած է անապատացման առաջ»

«Էկոլոգիական դաշինք»–ի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր հրավիրված ասուլիսում ահազանգել է, որ Հայաստանն այսօր կանգնած է անապատացման առաջ։

–Հատում ենք անտառները, բացում ենք պոչամբարներ, հանքերը ճիշտ չենք շահագործում, կենսաբազմազանությունը վերանում է, շրջակա միջավայրը փոփոխվում է: Մարդու և բնության միջև կոնֆլիկտ է առաջացել: Քաղաքն աղբի մեջ կորած է։ Հայաստանին բնապահպանական աղետ է սպասվում,-նշել է բնապահպանը։

«Civil Voice» ՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Հարությունյանի խոսքերով էլ՝ Հայաստանի բնապահպանության ոլորտում շատ բացեր կան.

–Հսկայական աշխատանք կա կատարելու օրենսդրական դաշտում։ Մենք առաջարկներ ենք ներկայացնելու, որովհետև չեն կարող անվերջ խնդիրներ լինեն, անվերջ բարձրաձայնվեն դրանց մասին, բայց չլուծվեն։ Պետական գերատեսչություններին թվում է, թե իրենք պետք է գան, նկարվեն, թողնեն կգնան: Բայց այդպես չի կարող լինել,-ասել է Բ.Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը