Աշխարհ

04.06.2015 19:08


Պերմի պաշտոնյաները դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» պատկերներով դագաղներ են պատվիրել

Պերմի պաշտոնյաները դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» պատկերներով դագաղներ են պատվիրել

ՌԴ պետգնումների կայքում էլիտար դագաղների պատվեր է հայտնվել հանգուցյալների ԴՆԹ–ի հատուկ պահոցով։ Նշվում է, որ պատվերը տեղադրել է պերմյան «Ծիսական ծառայություններ» կազմակերպությունը։ Պատվիրվել է 20 դագաղ, որի ընդհանուր արժեքը կազմում է 754 հազ ռուբլի։

Հստակեցվում է, որ բոլոր դագաղները պետք է պատրաստված լինեն ադամածառից, և սարքավորված լինեն միկրովերելակով։ Բացի այդ, չորս դագաղ պետք է զարդարված լինի Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» պատկերներով։

Նշվում է նաև տենդերի համար հայտերի ներկայացման ժամկետը՝ մինչև հունիսի 9–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը