Լրահոս

04.06.2015 11:04


«Օֆշորի» գործով հարցաքննվել է Կճոյանը

«Օֆշորի» գործով հարցաքննվել է Կճոյանը

«Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը, «NEWS.am»-ի հարցին, թե ինչ պաշտոնյաներ են հարցաքննվել գործի շրջանակներում, ասաց, որ հարցաքննվել են այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Փաստաբանն ասաց, որ հարցաքննված պաշտոնյաներն արձանագրել են, որ նման ժողով եղել է, հնչել են գործարարների առաջարկներ, բայց դրանով Կառավարությունը չի զբաղվել:

Գործի շրջանակներում նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ հարցաքննվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Նա իր ցուցմունքում նշել է, որ որեւէ կապ չունի այդ գործարքների հետ. Աշոտ Սուքիասյանը՝ որպես խաչի քավոր, ելումուտ է ունեցել իր կաբինետ, վերցրել է իր անձնագրի պատճենները եւ նմանակել ստորագրությունը:

Յուրիկ Խաչատրյանն ասաց, որ հարցաքննված պաշտոնյանների հետ առերեսումներ չեն եղել, քանի որ ցուցմունքներում տարբերություններ չկային:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը