Լրահոս

04.06.2015 10:55


«ՈՒԱԶ» մակնիշի դռան բռնակից կախված՝ մոտ 20-30մ գետնին քարշ տալով տարել է որդուն

«ՈՒԱԶ» մակնիշի դռան բռնակից կախված՝ մոտ 20-30մ գետնին քարշ տալով տարել է որդուն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 25-ին՝ ժամը 22.00-ին, 1969 թ. ծնված Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 1989 թ. ծնված Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու՝ 1993 թ. ծնված Վախթանգ Մ.-ի հետ, որի ընթացքում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, դռան բռնակից կախված, մոտ 20-30 մ գետնին քարշ տալով՝ տարել է որդուն, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վախթանգ Մ.-ն Արտավան գյուղի ճանապարհին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել 1982 թ. ծնված Ռոման Մ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը