Լրահոս

04.06.2015 10:50


Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Հունիսի 4-ին, ժամը 06.27-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 22 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը. քաղաքացին դուրս է բերվել արգելափակումից:



***
Հունիսի 4-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ (ծանրաքաշ) բնակիչն ընկել է, բարձրացնելու և մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ - փրկարարները Թ. Ա.-ին (ծնվ. 1935թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:


***

Հունիսի 4-ին, ժամը 04.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ն. Մ.-ին (ծնվ. 1937թ.):


***
Հունիսի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 1-ին մուտքի 5-րդ հարկի արտաքին պատին ամրացված փայտե կոնստրուկցիաները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ թուլացել է վերելակի հորանի մոտակայքում գտնվող պատուհանի ապակին:

Փրկարարները ամրացրել են պատուհանի ապակին:


***

Հունիսի 3-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 8-րդ շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից:


***
Հունիսի 3-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկում քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին (ծնվ.1974թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը