ՌԴ ԱԳՆ. «Ամերիկացիները մոռացել են սեփական պատմությունը»
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Վաշինգտոնում շարունակում են Դոնբասի բնակիչներին նվաստացուցիչ կերպով անջատողական անվանել, մինչդեռ Դոնբասի բնակիչները կիևյան իշխանությունների պատժիչ գործողությունների հետևանքով ստիպված են պայքարել իրենց քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և հենց ապրելու իրավունքի համար։
«Երևում է՝ ԱՄՆ–ում մոռացել են ազատության համար մղած սեփական պայքարի պատմությունը, եթե փորձում են մերժել ուրիշների օրինական իրավունքները»,– «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ասել են ՌԴ ԱԳՆ–ից։
«Վեստի»–ի տեղեկացմամբ էլ՝ նախորդ գիշեր ուժայինները հրետակոծել են Դոնեցկն ու մյուս բնակավայրերը։ Կրակի տակ են եղել Գորլովկան, Ենակիևոն, Դոկուչաևսկը, Դեբալցևոն, ինչպես նաև Տավրիչեսկոյե, Լուկովո, Նովայա Մարյովկա, Շիրոկինո, Սախանկա, Սպարտակ, Կալինովկա, Ժաբիչևո, Շիրոկայա Բալկա և Յասնոյե բնակավայրերը։
Հիշեցնենք՝ հակամարտությունն Ուկաինայի հարավ–արևելքում սկիզբ է առել նախորդ տարվա ապրիլին։ ՄԱԿ վերջին տվյալներով՝ բախումների զոհ է դարձել ավելի քան 6.4 հազ մարդ։

7or.am