Լավրովը կոչ է արել ԵԱՀԿ–ին հայտնել՝ ով է խախտում մինսկյան պայմանավորվածությունները
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ–ի առաքելությունն է` բացահայտել, թե ով է իրականում խախտում մինսկյան պայմանավորվածությունները։
«Մենք դիմել ենք ԵԱՀԿ–ին, որ մոնիթորինգային հատուկ առաքելությանը հանձնարարի զեկուցել մեզ ոչ միայն այն, թե ով, քանի անգամ, և որտեղ է կրակել, այլ նաև այն, թե ինչ նպատակ են հետապնդել այդ կրակոցները, և ովքեր են դրանցից տուժում՝ խաղաղ բնակիչնե՞րը, թե՞ ռազմական ստորաբաժանումները, որոնք հրետանային կրակ են բացում բնակավայրերի ուղղությամբ»,–ասել է նախարարը։
Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է, «որպեսզի բոլորին տեսանելի լինի ամբողջական պատկերը, թե ինչ է իրականում այնտեղ կատարվում, և ով է իրականում խախտում ոչ միայն մինսկյան պայմանավորվածությունները, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»։

7or.am