Աշխարհ

04.06.2015 10:35


Մերսինի կանայք մեջքով դարձել են դեպի Էրդողանը

Մերսինի կանայք մեջքով դարձել են դեպի Էրդողանը

Թուրքիայի Մերսին քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միտինգի առնչությամբ հավաքված կանայք իրենց դժգոհությունն են հայտնել` մեջքով դառնալով նախագահին:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ թուրքական «Demokrathaber.net»-ի փոխանցմամբ՝ ի նշան բողոքի նախագահի դեմ՝ կանայք հատուկ պաստառ են պահել, որով ազդարարել են, որ այլևս չեն պատրաստվում հանդուրժել Էրդողանի՝ կնոջ հանդեպ թշնամանք առաջացնող քաղաքականությունը, խոսքերն և վերաբերմունքը: Հավաքվածները հանդես են եկել «Չե՛նք հաշտվելու Ձեր բռնության հետ», «Կի՛ն, կյա՛նք, ազատությո՛ւն» կոչերով:

Մերսինում կանանց նման քայլի պատճառն օրեր առաջ Իգդիրում Էրդողանի միտինգի ժամանակ տեղի ունեցած միջադեպն է եղել: Էրդողանը միտինգի ժամանակ տեսնելով իրեն մեջք դարձրած մի խումբ կանանց՝ խիստ խոսքերով քննադատել էր նման պահվածքը` որակելով որպես անբարոյական արարք:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը