Աշխարհ

04.06.2015 09:50


Սպիտակ տուն. «ՖԻՖԱ–ի ղեկավարի փոփոխությունը կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը»

Սպիտակ տուն. «ՖԻՖԱ–ի ղեկավարի փոփոխությունը կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը»

ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնից Յոզեֆ Բլաթթերի հրաժարականը հնարավորություն կտա կազմակերությանը վերականգնել իր հեղինակությունը։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

«Վերջին տեղեկություններից ակնհայտ է դառնում, որ ՖԻՖԱ–ի համար օգտակար կլինի իր ղեկավարի փոփոխությունը, և դա հնարավորություն է կազմակերպության համար փորձել բարձրացնել իր հանրային հեղինակությունը»,–ասել է Էռնեստը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն չի մեկնաբանել հնարավոր հետաքննություն սկսելու վերաբերյալ տեղեկատվությունը ՖԻՖԱ–ի՝ 2018 և 2022 թթ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունները ՌԴ–ում և Քաթարում անցկացնելու որոշման վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը