Աշխարհ

04.06.2015 07:23


Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել նախագահի լիազորությունները սահմանափակող ծրագրին

Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել նախագահի լիազորությունները սահմանափակող ծրագրին

Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, որը սահմանափակում է երկրի նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Գործող նախագահ Միլոշ Զեմանն այս որոշումն աբսուրդ է անվանել։

Այսպիսով, Չեխիայի կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել Սահմանադրությունում, որպեսզի սահմանափակվի նախագահի ազդեցությունը երկրի արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև նա զրկվի ԿԲ նախագահին նշանակելու իրավունքից։

Այս փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ինչպես Ստորին, այնպես էլ Վերին պալատների խորհրդարանականների առնվազն 60%–ի հավանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը