ՌԴ ՔԿ–ն հրապարակել է «Boieng-777»-ի կործանման գործով հարցաքննության տեսանյութը
ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է 2014թ. հուլիսի 17-ին Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր չվերթ իրականացնող «Մալազիական ավիաուղիներ»-ի «Boieng-777»-ի կործանման գործով գլխավոր վկա Եվգենի Ագապովի հարցաքննության տեսանյութը:
«Российская газета»-ի փոխանցմամբ՝ դեռ 2014թ. վերջին Ագապովը, ով ծառայություն էր անցնում Ուկրաինայի օդուժի մարտավարական ավիացիայի առաջին ջոկատում որպես օդային սպառազինության մեխանիկ, ինքնակամ լքել է զորամասը, և անցնելով Ռուսաստանի կողմը՝ պատմել, որ «Boieng-777»-ը կարող էր խոցված լինել ուկրաինական «СУ-25» 17-րդ ռազմական ինքնաթիռով, որը վարել է կապիտան Վոլոշինը: Ագապովը նաև պատմել է, որ Վոլոշինի ինքնաթիռը դուրս է եկել Դնեպրոպետրովսկի շրջանում տեղակայված օդանավակայանից, որտեղ և ծառայում էր վկան:

7or.am