Լրահոս

03.06.2015 22:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 2-ից 3-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 2-ից 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 8, յուրացման` 2, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը