Լրահոս

05.11.2009 10:54

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ ինքնակամ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից։ «Ես արդեն Ռուսաստանի նախագահին ուղարկել եմ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու խնդրագիր՝ դրան կցելով իմ ռուսական անձնագիրը»,- կառավարության հերթական նիստից առաջ հայտարարել է Վաշաձեն։

Գրիգոլ Վաշաձեն ռուսական անձնագիր ստացել է 1991թ.-ին, իսկ Վրաստանի քաղաքացի է դարձել 2007թ.-ին։

Ըստ «Интерфакс»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։