Աշխարհ

03.06.2015 21:28


Բրիտանացի հարսնացուին հարսանիքի են տարել դագաղով (լուսանկարներ)

Բրիտանացի հարսնացուին հարսանիքի են տարել դագաղով (լուսանկարներ)

«Mirror»–ի փոխանցմամբ՝ բրիտանական Ուելս կոմսության 58-ամյա բնակչուհի Ջենիֆեր Բաքլեֆն իսկական ներկայացում է սարքել իր հարսանիքին հրավիրված հյուրերի համար։ Կինը հանդիսավոր արարողությանը ժամանել է սև դագաղի մեջ։ Հարսնացուի խոսքերով՝ կատակը հաջողվել է։

«Ես երկար ժամանակ իմ ծրագրերի մասին ոչ ոքի չէի ասում, բայց մի անգամ պատահաբար շատախոսեցի փեսացուիս մոտ։ Նա զարմացավ իմ որոշման համար, բայց ասաց՝ անեմ այնպես, ինչպես ինքս եմ ուզում,–պատմել է Բաքլեֆը լրագրողներին։–Ես իդեալական ամուսին ունեմ, չէ՞»։

Հանդիսավոր արարողությանը ժամանած ամուսնական զույգի ընկերներն ու մերձավորները հայտարարել են, որ սարսափել են՝ տեսնելով սև դագաղը, որն այնտեղ է բերել հարսնացուի բայքեր եղբայրը։

Ինքը Ջենիֆերը նման կատակներում արտասովոր ոչինչ չի տեսնում. նա երկար տարիներ զմռսող է աշխատել թաղման բյուրոյում, և, ինչպես ինքն է ասել, շատ բան է տեսել։ 58-ամյա հարսնացուն խոստովանել է, որ իրականում ինքն ավելի համեստ է, սակայն նրա 21–ամյա դուստրն էլ պատմել է, որ մայրը միշտ էլ տարբերվել է բազմապիսի տարօրինակություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը