Տնտեսական

03.06.2015 15:00


«Էլեկտրաներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ազդեցություն է ունենալու»

«Էլեկտրաներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ազդեցություն է ունենալու»

Եթե այսօր հանդուրժենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, վաղն է՛լ ավելի մեծ հայտեր են ներկայացնելու: Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Ըստ բանախոսի՝ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ թանկացումն անխուսափելի է, այդկերպ ցույց է տալիս իր վերաբերմունքը։

–Էլեկտրաէներգիայի թանկացման հայտը պայմանավորված է ՀԷՑ-ի վատ կառավարումով,–ասել է Պիպոյանը։

Բացի այդ, բանախոսի հավաստմամբ, աբսուրդի հասնող թվեր կան ՀԷՑ-ի կատարած ծախսերում.

–Ասում են՝ հենասայուներ են փոխել, բայց արդյոք փոխե՞լ են: Այն ներդրումները, որոնք, իբր, անցած տարի արել են, արդյոք արվե՞լ են: Ստուգումներ եթե լինեն, կպարզենք՝ ինչ չարաշահումներ են արվել իրականում... 1 կգ ցեմենտի գինը՝ 57.000 դրամ, 1 500 դրամանոց մետաղալար և այլն: Պետք է պարզել՝ այդ թվերն իրակա՞ն են, թե ոչ։

Պիպոյանի համոզմամբ՝ էլեկտրաներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ազդեցություն է ունենալու, և մյուս ապրանքները նույնպես թանկանալու են։ Դա էլ իր հերթին բերելու է սպառման ծավալների կրճատման: Ըստ նրա՝ փակման առջև կկանգնեն հացի փոքր արտադրությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը