Դատարանն ամերիկուհուն առաջարկել է կա՛մ ազատազրկվել, կա՛մ 48 կմ քայլել
Ուշագրավ որոշում է կայացրել ԱՄՆ Օհայո նահանգի դատարանը։ «ABC News»–ի փոխանցմամբ՝ դատավորն առաջարկել է 19–ամյա Վիկտորյա Բասքոմին, ով դատարանի առջև է կանգնել միջքաղաքային տաքսուց օգտվելու վարձը չվճարելու համար, 2 ամիս ազատազրկման դատապարտվելու փոխարեն ոտքով մոտ 48 կմ անցնել։
«Հիմնականում ես գերադասում եմ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել պատժամիջոցի ընտրության հարցում այն երիտասարդների հանդեպ, որոնք ավելի զգայուն են, և առաջին անգամ են հանցագործություն կատարել: Եվ ինչպիսի պատիժ էլ երիտասարդներն ընտրեն, նրանք, միևնույն է, չեն ուզենա վերադառնալ դատարան», - մեկնաբանելով իր որոշումը՝ հայտարարել է դատավոր Մայքլ Սիքոնեթին, ով հայտնի է իր օրիգինալ դատավճիռներով:
Դատավճռին ծանոթանալուց հետո Բասքոմը հայտարարել է, որ շատ ուրախ է, որ ընտրելու հնարավորություն է ստացել:
«Ես երբեք չեմ եղել գաղութում և չեմ ուզում հայտնվել այնտեղ», - ասել է նա։

7or.am