«Էլեկտրական» հեծանվաերթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Հունիսի 6-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից մեկնարկելու է «էլեկտրական» հեծանվաերթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Երթն ընթանալու է Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցներ ուղղությամբ, այնուհետև, Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներ ուղղությամբ՝ Հանրապետության Հրապարակ։
Երթի մասին իրազեկող ֆեյսբուքյան էջի հայտարարությունում ասվում է, որ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացումը չկանխելը կկանգնեցնի հայ ժողովրդին է՛լ ավելի ծանր սոցիալական պայմանների առջև:
«Երթի ընթացքում կիրառվող անբաժան միջոցներն են հեծանիվները և այլ անվային փոխադրամիջոցներ (ռոլիկ, սքեյթ և այլն)։ Երթի պահանջներն են՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանատվության ենթարկել ապօրինությունների մեղավորներին, ինչպես նաև բարեփոխել ոլորտը»,–ասված է հայտարարությունում։

7or.am