Աշխարհ

03.06.2015 19:58


Իրանը դեմ չէ միանալ «Թուրքական հոսքին»

Իրանը դեմ չէ միանալ «Թուրքական հոսքին»

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը դիտարկում է «Թուրքական հոսքի» օգտագործման հնարավորությունը ԵՄ–ին գազ մատակարարելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ «Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի գազային ընկերության միջազգային կապերի բաժնի տնօրեն Ազիզոլլահ Ռամազանին, ով նշել է, որ չի բացառվում համագործակցությունն այլ, այդ թվում նաև՝ գազատարների ոլորտում:

«Կարող ենք կիսվել փորձով և տեխնոլոգիական նրբություններով։ Օրինակ՝ գազի փոխադրման ոլորտում կարող ենք կիսվել փոխանցման և դիտարկման համակարգերի մասին տեղեկություններով: Իսկ ապագայում, հնարավոր է, դեպի ԵՄ տանող իրանական և ռուսական գազատարները միավորվեն, և միասին գազ մատակարարեն Եվրոպային»,–հայտարարել է Ռամազանին՝ նշելով, սակայն, որ «Թուրքական հոսքին» վերաբերող որևէ հստակ բանակցություն Իրանը դեռ չի անցկացնում:

«Սա հնարավոր է: Որևէ հստակ բանակցություն այդ թեմայով դեռ չի անցկացվում, սակայն բանակցություններ սկսելը լավ գաղափար է, քանի որ այն կետը, որով ռուսական և թուրքական գազատարները հասնում են Եվրոպա, կարող է դառնալ նույն կետը, որով Եվրոպա մուտք կգործի նաև իրանական գազատարը», - պարզաբանել է Ռամազանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը