Է.Նալբանդյանը հաստատում է Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տեղեկատվությունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հակասական տեղեկատվությանը։
–Ինչ վերաբերում է Բրազիլիայի Սենատի որոշմանը, կարող եմ վերահաստատել, որ այդ որոշումը ընդունվել է։ Դրա մասին համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից և դրված է իրենց կայքում։ Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որով Սենատի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը,–ասել է Նալբանդյանը:
Նա նաև խոսել է Մամեդյարովի հայտարարության մասին, թե Ադրբեջանը պատրաստ է տեղաշարժի՝ ԼՂ–ի հակամարտության բանակցային գործընթացում:
–Պետք է պարզել, թե ում կողմից են սպասում տեղաշարժ: Միջազգային հանրությա՞ն կողմից, թե՞ հենց իրենց կողմից են պատրաստ տեղաշարժի գնալ: Որովհետև մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դիրքորոշում է դրսևորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթաժողովին, ուր հավաքվել էին Եվրոպական միության 28 երկրների և նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարները,–նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այդ բոլոր երկրները՝ բացի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մի ձևակերպման համաձայնեցին, որը ընդգրկվեց Ռիգայի հռչակագրում.
–Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Ընդհանրական ձևակերպում էր այն մասին, որ այդ բոլոր երկրները աջակցում են Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին և նաև աջակցում են այն հայտնի հինգ հայտարարություններին, որոնք արվել են Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանը հակադրվեց այդ դիրքորոշմանը՝ ցույց տալով, որ որևէ տեղաշարժ, որևէ փոփոխություն չի կատարվել իր դիրքորոշման մեջ: Եթե այսուհետ իրենք մտադիր են փոխել և ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, այո, ինչու՞ ոչ։ Կապրենք և կտեսնենք:

7or.am