Քաղաքական

03.06.2015 13:20

Դաչիչ. «Պետք է պարզել, թե ուր է գնում զենքը»

Դաչիչ. «Պետք է պարզել, թե ուր է գնում զենքը»

Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, ով մինչ այդ այցելել էր նաև Ադրբեջան, անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների քանակն ընդլայնելու մասին ադրբեջանական կողմի առաջարկին։

Դաչիչը նախ նշել է, որ դա նոր առաջարկ չէ, հետո հավելել, որ այն ընդունելու համար մասնակից երկրների կոնսեսուսային որոշումն է պետք։

–Պետք է ուժեղացնենք խաղաղությունը, ամրապնդենք հրադադարի մասին վաղուց ստորագրված համաձայնագիրը,-ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին, Դաչիչը պատասխանել է, որ կարևոր է՝ գործընթացի բոլոր մասնակիցները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, և կառուցողական մոտեցում ցուցաբերեն, աջակցեն խաղաղ գործընթացին:

Այնուհետև նա այդ և նմանատիպ խախտումների մասին տեղեկությունների հիմնավորվածությունն ուսումնասիրելու հանձնարարական է տվել ղարաբաղյան հակամարտության գոտում իր անձնական ներկայացուցչին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչին։

«Պետք է պարզել, թե ուր է գնում զենքը»,-նշել է Դաչիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։