Տնտեսական

03.06.2015 12:38


Արդարադատության նախարարությունը հիշեցնում է վարորդներին

Արդարադատության նախարարությունը հիշեցնում է վարորդներին

Հիշեցնում ենք, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը:

Բացի այդ, նույն օրենքի համաձայն՝ վարորդներն ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կատարած վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների գումարները և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Կոչ ենք անում օգտվել օրենքի ընձեռած արտոնությունից և մինչև սահմանված ժամկետի ավարտը, ձեռնամուխ լինել վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի վճարմանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը