Ցավալի է, բայց նույնիսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակը չկարողացավ շտկել միջազգային ճանաչման գործընթացը՝ հօգուտ Հայաստանի: 2009-ի «հայ-թուրքական ֆուտբոլն» այնպիսի ավերիչ հարված հասցրեց այս խնդրին, որ դժվար է պատկերացնել այդ վնասի կոմպենսացման հեռանկարը:
2015-ի ապրիլից սկսած (իսկ մինչ այդ տիրում էր տոտալ լռություն ճանաչման հարցում)՝ ակտիվացան տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական լոբբիի շրջանակները. մինչ այդ Չեխիայում, ապա Ավստրիայում, Գերմանիայում, հիմա նաև Բրազիլիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ օրակարգային խնդիր: Այնուամենայնիվ, պաշտոնական ճանաչման բանաձև չընդունվեց, իսկ Բրազիլիայի դեպքում ընդհանրապես ապատեղեկատվություն տարածվեց, թե բանաձև է ընդունվել, այնինչ հարցի քվեարկություն նույնիսկ բրազիլական խորհրդարանում չի եղել առայժմ:
Այսօր պետք է մտածել ոչ թե տեղեկատվական փուչիկների միջոցով մթոնոլորտ ձևավորելու մասին, այլ ձեռնարկել կոնկրետ քաղաքական քայլեր նախորդ քաղաքականության բացասական հետևանքները վերացնելու համար, ոչ թե քաղաքական պրոցեսի իմիտացիա ապահովել, այլ գործնական ուղի մշակել:
2009-ի «հայ-թուրքական ֆուտբոլն» ավերիչ հարված հասցրեց

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից