Լրահոս

03.06.2015 11:47


Սուրիկ Խաչատրյանը տուժող է ճանաչվել

Սուրիկ Խաչատրյանը տուժող է ճանաչվել

Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնականը ճանաչվել են մարզպետի դեմ իրականացված մահափորձի գործով տուժող և հարցաքննվել: Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում 10 կրակոց է արձակվել ընթացող «Լեքսուս LX 570» մակնիշի մեքենայի ուղղությամբ: Այդ ժամանակ, բացի Սուրիկ Խաչատրյանից, մեքենայում են եղել նաև նրա վարորդն ու թիկնապահը: Զոհեր և վիրավորներ չկան:

Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը