Կարծիք

03.06.2015 11:03


ՀՀ պետական մարմինների ոչ ադեկվատ արձագանքը մտահոգիչ է

ՀՀ պետական մարմինների ոչ ադեկվատ արձագանքը մտահոգիչ է

Բրազիլիայի խորհրդարանի` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ ՀՀ պետական մարմինների (արտգործնախարար Է. Նալբանդյանի նամակը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի) ոչ ադեկվատ արձագանքը պետք է որակել ոչ թե որպես թյուրիմացություն կամ համապատասխան ինֆորմացիայի բացակայություն, այլ քաղաքական պրոցեսներին համարժեք կերպով արձագանքելու մշակույթի անկատարություն կամ վերջինիս իսպառ բացակայություն:
Գոյություն ունի ինֆորմացիայի ստացման ու մշակման տեխնոլոգիա, գոյություն ունեն համապատասխան խողովակներ ու ստուգիչ գործիքներ, վերջիվերջո, գոյություն ունի դեսպանություն, որի կողմից եկող իմպուլսների միջոցով կարելի է հասկանալ, թե արդյոք բանաձև ընդունվե՞լ է, թե՞ պարզապես խորհրդարան է մտել ինչ-որ պրոյեկտ: Ու թեև քաղաքականությունն ու դիվանագիտությունը պահանջում են օպերատիվություն, այնուամենայնիվ, դա չպետք է դիտարկել որպես հապճեպություն: Սա պետք է դաս լինի թե՛ ԱԳՆ-ի, թե՛ ՀՀ իշխանությունը ներկայացնող մյուս մարմինների համար, քանի որ նման բարձր մակարդակով ոչ ադեկվատ նամակներ կամ հայտարարություններ անելը պարզապես արժեզրկում են Հայաստանի հեղինակությունն ու դիրքերն աշխարհում:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը