Լրահոս

08.06.2015 07:24


Այսօրվանից կգործարկվեն ևս 3 արագաչափ սարքեր

Այսօրվանից կգործարկվեն ևս 3 արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թ. հունիսի 8-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
Երևան քաղաքի Եղվարդի խճուղի՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատված, 1 արագաչափ՝ Եղվարդ քաղաքից Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,
Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Մյասնիկյան պողոտա և Հերացու փողոց խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Աճառյան և Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը