«Coca-Cola» ընկերությունը, որը հանդիսանում է ՖԻՖԱ–ի խոշորագույն հովանավորներից մեկը, կարծում է, որ կազմակերպության նախագահի պաշտոնից Յոզեֆ Բլաթթերի հրաժարականը դրական կանդրադառնա ֆուտբոլի զարգացման վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ–ին մոտ ընկերություններն ուժեղացնում են միջազգային կազմակերպության վրա իրենց ճնշումները կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։
«Մենք հարգում ենք պարոն Բլաթթերի որոշումը։ Դա դրական քայլ է սպորտի, ֆուտբոլի և երկրպագուների բարօրության համար»,–«ԲԻ Բի Սի»–ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ մայիսի 29–ին շվեյցարացի Բլաթթերը վերընտրվեց ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի համապատկերին։ Չորս օր անց նա հայտարարեց իր հրաժարականի մասին։
«Coca-Cola»–ն ուրախ է Բլաթթերի հրաժարականի համար

7or.am