Աշխարհ

03.06.2015 09:45


Բլաթթերի հրաժարականը չի ազդի հետաքննության ընթացքի վրա

Բլաթթերի հրաժարականը չի ազդի հետաքննության ընթացքի վրա

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունից հայտարարել են, որ ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնից Յոզեֆ Բլաթթերի հրաժարականը չի ազդի փողերի լվացման և լիազորությունների չարաշահման գործով հետաքննության ընթացքի վրա։

«Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անհայտ անձանց նկատմամբ փողերի լվացման և լիազորությունների չարաշահման կասկածանքով։ Նշված գործով Բլաթթերը չի անցնում, և նրա հրաժարականը չի ազդի քրեական գործի ընթացքի վրա», –«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նշվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը