Աշխարհ

03.06.2015 08:10


Սահակաշվիլին պատրաստվում է աշխատանքից ազատել Օդեսսայի 27 շրջանի 24 ղեկավարի

Սահակաշվիլին պատրաստվում է աշխատանքից ազատել Օդեսսայի 27 շրջանի 24 ղեկավարի

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսսայի նորանշանակ մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է աշխատանքից ազատել Օդեսսայի 27 շրջանի 24 ղեկավարի։ Այս մասին հայտնում է «РИА «Новости»–ն։

«24 շրջանային ղեկավարներին միանգամից ազատում ենք աշխատանքից, ավելի ճիշտ՝ մրցույթի արդյունքում նոր թիմ ենք հավաքում։ Ես համընդհանուր ուկրաինական մրցույթ եմ հայտարարում, ոչ միայն Օդեսսայում»,–հայտարարել է Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ կառավարությունում բարեփոխումներն անհրաժեշտ են համակարգի կոռումպացվածության պատճառով։

Սահակաշվիլին պատմել է, որ եթե որևէ մեկը զանգահարում է իրեն, և խնդրում չինովնիկներից մեկին թողնել իր պաշտոնում, ինքն առաջին հերթին հենց նրան է աշխատանքից ազատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը