Քաղաքական

02.06.2015 17:09


Սահմանին Հայաստանը գազը դեռ ստանում է հին գնով

Սահմանին Հայաստանը գազը դեռ ստանում է հին գնով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ՀՀ ԱԺ–ում հայտնել է, որ սահմանին Հայաստանը գազը դեռ ստանում է հին գնով։

Նա նշել է, որ թեև նախկինում սահմանին գազի գնի նվազման վերաբերյալ հայտարարություններ են արվել, բայց Հայաստանն այդ մասին դեռ ստորագրած պաշտոնական փաստաթուղթ չունի Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք՝ վերջերս «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն էր հայտարարել, որ հաշվի առնելով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելու հանգամանքը՝ վերջինին մատակարարվող գազի գինը կնվազի։

«Հայաստանի համար գազի գինն այսուհետև կկազմի 165 դոլար՝ 1000 խմ–ի համար: Մինչ այժմ 190 դոլար էր: Ասեմ, որ գազի գնի այս նվազեցումը թույլ կտա մեզ իրականացնել նոր ներդրումներ գազատրանսպորտային համակարգի արդիականացման ոլորտում»,-հավելել էր Միլլերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը