Տնտեսական

02.06.2015 15:21


Հ. Բերբերյան. «Այսօր սնանկացնելով գյուղացուն՝ վաղն իրենք են սնանկանալու»

Հ. Բերբերյան. «Այսօր սնանկացնելով գյուղացուն՝ վաղն իրենք են սնանկանալու»

Կաթ արտադրող ընկերությունների ապրանքատեսակների վրա մակնշված կաթի պարունակության տոկոսները հավատ չեն ներշնչում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

–Բնական է, որ գրեն 100% կաթի փոշի, 1 լիտր կաթը ոչ թե 400 դրամով պետք է վաճառեն, այլ 100։ Տեսնում ես՝ գրված է մաքուր կաթ, բայց ո՞վ է ստուգել, ո՞վ գիտի, որ դա իսկապես այդպես է,- նկատել է նա:

Նշելով, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները կաթը գյուղացուց արդեն գնում են 100 դրամով՝ բանախոսն ընդգծել է.

–Այսօր սնանկացնելով գյուղացուն՝ վաղն իրենք են սնանկանալու։

Բերբերյանը կոչ է արել սթափվել. այսպես շարունակվելու դեպքում աշնանը կաթի խնդիր կառաջանա, քանի որ հնարավոր է՝ կովերի մորթ սկսվի։

Բերբերյանի ենթադրմամբ՝ աշնանը շատ ավելի մատչելի գներով ՀՀ կներմուծվի ռուսական ու բելառուսական սննդամթերք։

–Այդ ժամանակ մեր ընկերությունները չեն դիմանա մրցակցությանը, դրա համար այսօրվանից պետք է սկսեն ապրանքի որակը բարձրացնել,- ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը