Փոխնախարար. «ԵՏՄ շրջանակներում շատ խիստ նորմեր են գործելու ԱԳԼՃԿ-ների մասով»
ՀՀ ԱԺ–ում 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն անդադարձել է վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններին։ Նա դժվարացել է միանշանակ պատասխանել, թե որն է այդ պայթյունների պատճառը։
–Կարող եմ ասել, որ բավական շատ խնդիրներ ունենք՝ կտրոնները տեսանելի վայրում փակցնելու, ավտոմեքենաների տեխսպասարկման ժամանակ գազաբալոնների անվտանգության հավաստիացման գործընթացի, գազաբալոնների լաբորատոր փորձարկման պահանջների խստացումների հետ կապված։ Պետք է նայել բոլոր բաց ու թույլ կետերը,-ասել է Է. Տարասյանը՝ հավելելով, որ ԵՏՄ շրջանակներում շատ խիստ նորմեր են գործելու ԱԳԼՃԿ-ների պահով.
–ԵՏՄ նորմերը բավական խիստ են: Մենք էլ խստացված անվտանգության նորմեր կստեղծենք, այդ դեպքում զերծ կմնանք նման դեպքերից: 2016թ. հունվարի 1-ից հետո դրա ազդեցությունն ակնհայտ կլինի:

7or.am