Տնտեսական

02.06.2015 14:32


Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածն ուզում են վաճառել «Գազպրոմ-Արմենիա»-ին

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածն ուզում են վաճառել «Գազպրոմ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԺ–ում 2014թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հայտնել է, որ նպատակ կա Իրան-Հայաստան գազատարի առաջին՝ Մեղրի-Քաջարան հատվածը վաճառել «Գազպրոմ-Արմենիա»–ին։

–Նախնական պայմանագիրն արդեն կա, քանի որ այդ ընկերության սեփական ներդրումներով է կառուցվել Մեղրի-Քաջարան հատվածը,–ասել է փոխնախարարը:

Ա. Սիմոնյանը նաև հայտնել է, որ մոտակա երկու օրերին էլ կստորագրվի «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի համաձայնագիրը։

–Եթե ինչ-որ բան չի փոխվել,–ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը