Տնտեսական

02.06.2015 13:23


ՀԿ նախագահ. «Պայթյունների պատճառը հին և մաշված գազաբալոններն են»

ՀԿ նախագահ. «Պայթյունների պատճառը հին և մաշված գազաբալոններն են»

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը պնդում է, որ վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների պատճառը մեքենաներում տեղադրված հին և մաշված գազաբալոններն են։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Է. Հովհաննիսյանը նշել է, որ տեխզննման կենտրոնները գազաբալոնները չեն ստուգում. դա թողնված է վարորդների հայեցողությանը, ովքեր պետք է 2 տարին մեկ ստուգել տան դրանք։

–Հենց այս բարձիթողի վիճակն էլ հանգեցնում է այսպիսի ողբերգական դեպքերի: Տեխզննման կետը որևէ պատասխանատվություն չի կրում, և, փաստորեն, ստացվում է, որ ամեն ինչի մեղավորը վարորդն է դառնում,- ասել է Է. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը