Աշխարհ

02.06.2015 12:15


Ռիգայի քաղաքապետն իր լուսանկարի «Ֆոտոշոփի» մրցույթ է հայտարարել (լուսանկարներ)

Ռիգայի քաղաքապետն իր լուսանկարի «Ֆոտոշոփի» մրցույթ է հայտարարել (լուսանկարներ)

Ուշագրավ մրցույթի մասին է հայտարարել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը: Իր ֆեյսբուքյան էջում քաղաքապետը նկար է տեղադրել, որում պատկերված է, թե ինչպես է նա հարցազրույց տալիս ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողին, իսկ այդ պահին նրա կողքին կանգնած տղան մատով է ցույց տալիս Ուշակովին։

«Իմ պատին չարտոնված միտինգ են սկսել «Ֆոտոշոփի» մասնագետները: Թեման՝ «Հոպա՛ր, իսկ դու ո՞վ ես»: Այնպես որ, գործընթացն ինստիտուցիոնալացնելու համար հայտարարում եմ մրցույթ՝ այս նկարի լավագույն «Ֆոտոշոփը»», - իր էջում գրել է Ուշակովը՝ նշելով, որ «տղային չի կարելի նեղացնել»:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ մրցույթի 20 հաղթողները կստանան 2 տոմս օգոստոսին կայանալիք «Би-2» ռոք խմբի համերգին մասնակցելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը