Լրահոս

02.06.2015 11:40


Կանխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի ներթափանցման փորձը (լուսանկարներ)

Կանխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի ներթափանցման փորձը (լուսանկարներ)

Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով:

Լիցքավորիչներից մեկի միջից զննությամբ հայտնաբերվել է ընդհանուրը՝ 3,2 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակով փոքր չափի երեք գունդ՝ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածով:

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն


Այս խորագրի վերջին նյութերը