Հունիսի 2–ից մեկնարկել են միասնական քննությունները, որոնք ավարտվելու են հունիսի 23-ին: Այսօր դիմորդները քննություն են հանձնում «Կենսաբանություն» (1400 դիմորդ), «Աշխարհագրություն» (330 դիմորդ), «Համաշխարհայինպատմություն»(140դիմորդ) առարկաներից:
Այս տարի ՀՀ–ում գործում է 34 քննական կենտրոն, որոնցից 3-ը՝ Գյումրիում: Շիրակի մարզում միասնական քննության մասնակցության հայտ է ներկայացրել 1013 դիմորդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 11 հազար 803 դիմորդ այս տարի կմասնակցի միասնական քննություններին: Նախորդ տարվա համեմատ՝ մոտ 400 դիմորդովպակաս։
Մեկնարկել են միասնական քննությունները
Հունիսի 2–ից մեկնարկել են միասնական քննությունները, որոնք ավարտվելու են հունիսի 23-ին: Այսօր դիմորդները քննություն են հանձնում «Կենսաբանություն» (1400 դիմորդ), «Աշխարհագրություն» (330 դիմորդ), «Համաշխարհային պատմություն» (140 դիմորդ) առարկաներից:
Այս տարի ՀՀ–ում գործում է 34 քննական կենտրոն, որոնցից 3-ը՝ Գյումրիում: Շիրակի մարզում միասնական քննության մասնակցության հայտ է ներկայացրել 1013 դիմորդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 11 հազար 803 դիմորդ այս տարի կմասնակցի միասնական քննություններին: Նախորդ տարվա համեմատ՝ մոտ 400 դիմորդով պակաս։
Միասնական հետագա քննությունների օրերն են՝
«Հայոց լեզու և գրականություն»՝ 05.06.2015թ.,
«Ֆիզիկա»՝ 09.06.2015թ.,
«Օտար լեզու»՝ 12.06.2015թ.,
«Մաթեմատիկա»՝ 16.06.2015թ.,
«Հայոց պատմություն», «Քիմիա»՝ 19.06.2015թ.,
«Ռուսաց լեզու»՝ 23.06.2015թ.։
7or.am