Մայիսի 31-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մխիթար Վ.-ին, որի ձեռքի ափի միջից հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ տաբատի գրպանից՝ լուցկու տուփ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով: Վերջինս հայտնել է, որ թմրամիջոցը նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար: Կատարվում է հետաքննություն:
Թմրամիջոց ձեռքի ափի մեջ և գրպանում
Մայիսի 31-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մխիթար Վ.-ին, որի ձեռքի ափի միջից հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ տաբատի գրպանից՝ լուցկու տուփ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով:
Վերջինս հայտնել է, որ թմրամիջոցը նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն: