Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է ՌԴ դեմ պատժամիջոցների «աստիճանական մեղմացման» պայմանը
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը «The Wall Street Journal»–ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը։
«Պատժամիջոցները կարող են աստիճանաբար մեղմանալ, եթե մենք օրեցօր ավելի մեծ առաջընթաց գրանցենք մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,–ասել է Ֆաբիուսը։
Միևնույն ժամանակ, նախարարը բացառել է ԵՄ–ի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկումը մինչև 2015թ. վերջ։ Նրա խոսքերով՝ հակառուսական պատժամիջոցների մեղմացման հարցը վերջերս քննարկվել է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։
Ֆաբիուսը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայում տիրող իրավիճակը բարելավվում է՝ չնայած զինադադարի խախտումներին։

7or.am