Լրահոս

02.06.2015 10:03


Բախվել են «Ֆորդ տրանզիտ»–ը և տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո»–ն

Բախվել են «Ֆորդ տրանզիտ»–ը և տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո»–ն

Հունիսի 2-ին՝ ժամը 05.11-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ս.) և «Հույսի քարավան» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի L3121 պետհամարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը